
4 պատճառ մարզումների ընթացքում հանգստանալու կարևորության մասին
Երբ երկարատև մարզումներից հետո վերջապես գտնում եք հենց այն վարժությունը, որն արդյունավետ և հաճելի է ձեզ համար, ապա ձգտում եք դա անել առանց դադարի: Սակայն պետք է հաշվի առնել, որ հանգստյան օրերը ևս չափազանց կարևոր են մարզումների արդյունավետությունն ապահովելու համար:
Ձեր մարմնին ժամանակ է պետք վերականգնվելու համար
Մարզվելու ընթացքում մկանները զգալի սթրեսի են ենթարկվում: Եվ մինչև հաջորդ մարզումը վերականգնվելու կարիք ունեն:
Մարզումներն ավելի արդյունավետ կլինին հանգստից հետո
Եթե դուք լավ հանգստացել և բավականաչափ քնել եք, ապա կարող եք ձեզ թույլ տալ ավելի ինտենսիվ վարժություններ անել:
Հանգիստը նվազեցնում է վնասվածքների հավանականությունը
Մկանների վրա շատ աշխատելու արդյունքում մեծանում է վնասվածքների հավանականությունը: Դա կանխելու լավագույն միջոցը հանգիստն է:
Երկարաժամկետ հեռանկարում առողջ ապրելակերպ վարելու համար պետք է կանոնավոր հանգստանալ
Եթե մտադիր եք առողջ ապրելակերպ վարել նաև ապագայում, ապա պետք է ի նկատի ունենալ, որ առանց հանգստանալու դա գրեթե անհնար է:
Աղբյուր՝ cosmopolitan.com