
4 եղանակ երեխայի ծնունդից հետո հեշտացնելու մայրիկների՝ աշխատանքին անցնելու պրոցեսը
Շատ մայրեր կհաստատեն, որ ծննդաբերությունից հետո առաջին մի քանի շաբաթը ծանր ու դժվարին շրջան է գրեթե բոլորի համար։ Քնի պակասի, գերէմոցիոնալ վիճակի, հույզերի, ծննդաբերությունից հետո ֆիզիկական վերականգնման պրոցեսի միջև գոյանում է սպասում արագ ապաքինման ակնկալիքների, որը կարող է ձգվել երկար ու չբավարարել սպասելիքները։
Այն ազատությունը, որը կանայք վայելել են ծննդաբերությունից առաջ, փոխարինվել է շուրջօրյա կերակրմամբ, երեխայի ինդիվիդուալ ու երկարատև խնամքով։ Բայց պետք չէ մոռանալ, թե դուք ինչպիսին եք եղել ծննդաբերելուց առաջ։
Եվ որպես մայր՝ դուք ժամանակի ընթացքում ձեռք եք բերում այնպիսի հմտություններ, ուժեղ կողմեր և փորձ, որը՝ ըստ TendLab ընկերության տնօրեն Էմի Անդերսոնի, ձեզ դարձնում է ավելի լավը աշխատավայրում։
Ահա մի քանի խորհուրդ, որոնց հետևելով կկարողանաք թեթևացնել հետծննդյան սթրեսը՝ մայրության և կարիերայի միավորման ճանապարհին։
-
- Գտեք ձեր «հոգու ընկերոջը»
Ուսումնասիրելով մի քանի կանանց ու մայրերի խմբեր՝ սոցիալական ցանցերում, կգաք այն եզրահանգմանը, որ չկա առավել հարմար ու ձեզ հասկացող միջավայր, քան այն տարածքը, որտեղ ձեր նման աշխատող կանայք են, ովքեր հասկանում են միմյանց իրավիճակը։ Նույնիսկ ամուսիններն ու զուգընկերները չեն հասկանում երբեմն այն նրբություններն ու խնդիրները, որոնց բախվում են աշխատող մայրերը։ Այսպիսով, պետք է ժամանակ տրամադրել, կատարել փոքրիկ ուսումնասիրություն՝ գտնելու խմբեր կամ հարթակ, որտեղ կկարողանաք կապ հաստատել աշխատող մայրերի հետ, կիսվել ու շփվել նրանց հետ։ - Դիմեք աջակցության
Անկախ նրանից, թե ստանում եք աջակցություն ընտանիքից կամ հարազատներից, դայակ եք վարձում կամ օգտվում եք որևէ այլ ծրագրից, այնուամենայնիվ կարևոր է երբեմն երեխային թողնել վստահելի մարդու մոտ, որպեսզի ինքներդ ձեզ հետ մենակ մնաք։ Հոգ տանեք ձեր մասին, գնահատեք, թե ինչ եք անում և ուր եք հասել։ Գտեք ժամանակ խնամքի, որը պիտի ներառի հետևյալ պրոցեդուրաները՝ ֆիզիկական վարժություններ, հոգեբանական խորհրդատվություն, մեդիտացիա, ինչու ոչ՝ կարիերայի առաջխաղացմանն ուղղված քայլեր և այլն։ Այս ամենը կօգնի ձեզ կապվել մինչծննդաբերության շրջանի ես-ի հետ։
- Եղեք համբերատար
Ինքներդ ձեզ տվեք ժամանակ․ դուք արժանի եք ադապտացվելու ու դառնալու այն նոր անձը, որն հիմա եք։
Այն փաստը, որ ձեր երեխան ձեզ համար առաջնային է, չի նշանակում, որ մայրությունը պիտի լինի ձեր կյանքում միմիայն գերակայություն։ Ձեր աշխատանքն ու կարիերան «արժանի են» այն ժամանակին, որը դուք ծախսելու եք՝ ադապտացվելու ու յուրացնելու կյանքի այս նոր փուլը։ Թե՛ գրասենյակում, թե՛ տանը կոլեկտիվի ու հարազատների աջակցությունը այն ամենամեծ քայլն է, որը կօգնի հաղթահարել բոլոր դժվարություններն ու համատեղել աշխատանքն ու մայրությունը։- Հիշեք ձեր նպատակների մասին
Եթե նույնիսկ մի քանի ամիս անց ձեզ չի լքում հետծննդյան սթրեսը, ապա մեկ քայլ հետ գնացեք և վերագնահատեք ձեր անձնական ու մասնագիտական նպատակները՝ հասկանալու, թե արդյոք դրանք համահունչ են ներկա երազանքներին ու նպատակներին, երբ արդեն ծնող եք։ Դա նորմալ է, եթե դրանք փոփոխվել են ու չեն համընկնում։ Կարևորն այն է, որ կարողանաք գնահատել ներկա նպատակները, թե ինչն է կարևորր ձեր ու ձեր ընտանիքի համար և փոքր, բայց արժեքավոր քայլերով գնաք դրանց իրագործմանը։
- Գտեք ձեր «հոգու ընկերոջը»
Երեխայի ծննդաբերությունը կարևոր փուլերից է մեր կյանքում։ Զարմանալի չէ, որ շատ կանայք ծննդաբերությունից հետո անհանգստանում են, շփոթվում, ունենում հոգեբանական խնդիրներ, սակայն պետք է գիտակցել, որ ոչինչ կորած չէ, այլ դա պարզապես նոր կյանքի ու փուլի սկիզբ է։ Եվ եթե գիտակցաբար մոտենանք հարցերին և չշտապենք վերականգման հարցում, ապա վերջիվերջո մեր սկզբունքների ու գիտելիքի շնորհիվ էլ ավելի ուժեղ և լավ աշխատող ենք լինելու, քան երբևէ։