3 ամուսնական մատանի, որոնք չափազանց պահանջված են դարձել հայտնի աստղերի շնորհիվ

Հայտնի ատղերի ամուսնության մատանիները միշտ էլ ոգեշնչման աղբյուր են հանդիսացել բազմաթիվ հարսնացուների համար։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աստղային մատանիներ, որոնք վերջին շրջանում չափազանց պահանջված են դարձել։

Բլեյկ Լայվլի

Մինչ Բլեյկի ամուսնությունը՝ օվալաձև ադամանդներով մատանիների պահանջարկն ամենևին մեծ չէր։ Բայց երբ նա առաջին անգամ ցուցադրեց իր օվալաձև ադամանդով ամուսնության մատանին, նման մատանիներն անմիջապես պահանջված դարձան հարսնացուների շրջանում։

Էմիլի Ռատակովսկի

Էմիլիի ադամանդյա երկու քարերով մատանին ևս նորաձև է այժմ։ Ընդ որում, նման մատանի նախընտրում են նրանք, ովքեր ցանկանում են յուրօրինակ և տարբերվող ընտրություն անել։

Մեգան Մարքլ

Մեգանի երեք քարով մատանին ևս շատ հանրաճանաչ է դարձել նրա ամուսնությունից հետո։ Մատանու կենտրոնում մեծ ադամանդե քար է՝ երկու կողմերից զարդարված ավելի փոքր քարերով։

Աղբյուր՝ whowhatwear.com