
3 պարզ կանոն, որոնց մասին ամեն օր պետք է հիշեցնեք ձեզ. Լիլիթ Բաբասյան
Հայտնի դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը, շարունակում է Ինստագրամում կիսվել հետաքրքիր մտքերով և լուսանկարներով իր հետևորդների հետ։ Հրապարակված լուսանկարում նա կարճ սև զգեստ է կրում, որն ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը։
https://www.instagram.com/p/B2RCKNxl11J/
Նկարին կից Լիլիթը պատմել է հաջողության հասնելու իր բանաձևի մասին. «Մինչև դուք չհավատաք ինքներդ ձեզ, մինչև չսկսեք սիրել ինքներդ ձեզ, չեք կարող առաջ գնալ: Դուք կշարունակեք կանգնած մնալ ձեր տեղում, իսկ ժամանակը կգնա: Ձեր հաջողությունը ձեր ձեռքերում է:
Ահա այն պարզ կանոնները, որոնց մասին ամեն օր պետք է հիշեցնեք ձեզ․
✅Ցանկություն – դուք չեք հասնի ձեր նպատակին, քանի դեռ չեք ցանկանում դա:
✅Համբերություն – այն կօգնի հավատարիմ մնալ ձեր նպատակներին և չկոտրվել, երբ անհաջողություն ունենաք:
✅Հավատ – եթե դուք հավատաք ինքներդ ձեզ, ոչ ոք և ոչինչ ձեզ հետ չի պահի ձեր ուղուց: Դուք կարող եք հաղթահարել բոլոր խնդիրները՝ հավատալով ինքներդ ձեզ»: