3 տղաների մայրը հուզիչ նամակ է գրել իր ապագա հարսներին

Կյանքը ցույց է տալիս, որ սկեսուրի և հարսի փոխհարաբերությունները կարող են շատ տարբեր լինել՝ սիրուց և ընկերությունից մինչև վեճեր և մրցակցություն: Երբ 3 տղաների մայր Ռեյչլ Բոլեյն իր ապագա հարսներին ուղղված հուզիչ նամակ հրապարակեց իր բլոգում, շատ կանայք չափազանց զգացմունքային արձագանքեցին դրան:

Նամակում Ռեյչլն աղոթում է իր տղաների ապագա կանանց համար: Ներկայացնում ենք նամակից մի հատված…

«Ես դեռ չեմ ճանաչում քեզ, բայց արդեն սիրում եմ, որովհետև մի օր դու ես սիրելու իմ որդուն: Եվ նա էլ փոխադարձաբար քեզ է սիրելու:

Կգա մի օր, երբ իմ փոքրիկ չարաճճին կդառնա քոնը: Նա միշտ իմը կլինի, բայց շատ դեպքերում դու կզբաղեցնես իմ տեղը: Մի օր քո ձեռքը կփոխարինի իմին: Քո աչքերում նա խաղաղություն կգտնի, և քո սիրտը կդառնա նրա տունը: Քնելուց առաջ նա քեզ կհամբուրի: Քեզ հետ կկիսվի իր երազանքներով: Անհանգիստ պահերին դու կփարատես նրա վախերը: Քեզ կպատկանի նրա սիրտը: Հենց այն սիրտը, որը մի ժամանակ բաբախել է իմ կրծքի տակ:

Ես միշտ մտածում էի, որ աղջիկ կունենամ: Հիմա ես գիտեմ, որ դա հենց դու ես: Ուզում եմ՝ իմանաս, որ ամեն օր աղոթում եմ քեզ համար, ինչպես որ աղոթում եմ իմ որդու համար»:

Աղբյուր՝ brightside.me