
3 պարզ միջոց լարվածությունից զերծ մնալու համար
Գաղտնիք չէ, որ օրվա ընթացքում երկար ժամանակ նստած լինելը կարող է առաջացնել առողջական լուրջ խնդիրներ: Էլ չենք խոսում համակարգչի առջև երկար նստելու վատ հետևանքների մասին:
Ձեզ ենք ներկայացնում երեք պարզ միջոց, որոնք դուք կարող եք կիրառել ամեն գիշեր քնելուց առաջ՝ լարվածությունից և նմանատիպ խնդրիներից զերծ մնալու համար:
Օգտագործե՛ք աչքի քսուք
Ըստ Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետների՝ հեռախոսի կամ համակարգչի էկրանին նայելիս կապույտ լույսը մեծ ազդեցություն է ունենում ձեր դեմքի վրա, որը կարող է անդրադառնալ քնի վրա, առաջացնել առողջական խնդիրներ և հիվանդություններ: Դրանից բացի, այս լույսը կարող է նաև նպաստել մաշկի վաղաժամ ծերացմանը:
Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել աչքի քսուքներ՝ նվազեցնելով ծերացման նշաններն այս զգայուն հատվածի շուրջ:
Կատարե՛ք աչքի վարժություններ
Առողջապահական գիտությունների միջազգային ամսագրում հրապարակված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մարդկանց ավելի քան 70 տոկոսն ունի ցավեր աչքերի հատվածում՝ երկար ժամանակ էկրանին նայելու հետեվանքով:
Այսպիսով, մի քանի րոպե աչքի պարզ վարժություններ կատարելը կարող է օգնել մեղմացնել լարվածությունը և գլխացավի ախտանիշները՝ հանգեցնելով ավելի հանգիստ քնի և ավելի արդյունավետ աշխատանքային օրվա:
Զբաղվե՛ք յոգայով
Քնելուց առաջ յոգայով զբաղվող մարդիկ ավելի երկար և արագ են քնում, քան այն մարդիկ, որոնք իրենց հոգնեցուցիչ օրվանից հետո միանգամից պառկում են քնելու:
Աղբյուր՝ elle.com