
3 նոր միտում, որոնց բոլորը կհետևեն
Ձեզ ենք ներկայացնում նորաձևության երեք միտում, որոնք շուտով կլինեն բոլորի զգեստապահարաններում:
Կարճ զգեստներ – Կոկտեյլային զգեստները վերադառնում են: Զվարճանք, սեթևեթանք և նորաձևություն. այս ամենը վերաբերում է մինի երկարություն ունեցող զգեստներին:
Մաշկի ցուցադրում – Ինչպես 90-ականներին, այժմ ևս հնարավորինս շատ մաշկ ցուցադրելը նորաձև է: Կարճ տոպեր, բաց ուսեր, մերկ ձեռքեր. ցուցադրեք ձեր մարմնի լավագույն հատվածներն այս միջոցներով:
Երկար սպիտակ զգեստներ – Այսպիսի զգեստները հրաշալի են նրանց համար, ովքեր նախընտրում են մինիմալիստական ոճը: Իսկ ավելացնելով ձեր զգեստին համապատասխան սանդալներ՝ կստանաք ավելի կատարյալ տեսք:
Աղբյուր՝ who what wear