3 գույն՝ ավելի երիտասարդ երևալու համար

Եթե ավելի երիտասարդ երևալու միջոցներ եք փնտրում, ապա կարող եք սկսել ձեր զգեստապահարանից:

Հայտնի ոճաբանները պնդում են, որ իրականում հագուստի գույնը չափազանց կարևոր է: Ընդ որում, ոճաբանները խորհուրդ են տալիս խուսափել սև գույնից, քանի որ այն չափազանց լուրջ տեսք է հաղորդում:  Եթե ցանկանում եք երիտասարդ տեսք ունենալ, ապա ընտրեք կարմիրը, վարդագույնը կամ մանուշակագույնը:

Կարմիր

Կարմիրը գրեթե բոլորի նախընտրած գույնն է: Այն շատ հաճախ ասոցացվում է ուժի հետ: Ուստի զարմանալի չէ, որ այս գույնը համարվում է լավագույնը՝ երիտասարդ տեսք ունենալու համար:

Վարդագույն

Բազմաթիվ 40-անց հայտնի աստղեր ապացուցում են, որ երբ խոսքը վերաբերում է վարդագույն հագնելուն, ապա վառ երանգն ամենացանկալին է:

Մանուշակագույն

Սալմա Հայեքը և Քրիսի Թեյգենը սեփական օրինակով ցույց են տալիս, որ մանուշակագույնի երանգները կարող են հրաշքներ գործել:

Աղբյուր՝ whowhatwear.com