3 արագ պատրաստվող դիմակներ, որոնք կազատեն ձեր մաշկը չորությունից

Յուրաքանչյուր կնոջ մոտ լինում են այնպիսի պահեր, երբ նա պետք է 100%-անոց գեղեցիկ տեսք ունենա։ Սակայն չոր մաշկի խնդիր բոլորն են ունենում։ Մշտապես թեփոտումը և մաշկի ոչ հարթ տեսքը տարածված խնդիրներ են։ Ձեզ ենք ներկայացնում էքսպրես-դիմակներ դեմքի չորությունը վերացնելու համար, որոնք կարող եք հեշտությամբ պատրաստել տնային պայմաններում։

Սերուցքով էքսպրես-դիմակ

Այս դիմակը բավարար չափով խոնավացնում է, սնուցում է մաշկը օգտակար միկրոէլեմենտներով և ազատում է չորությունից։ Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է՝

1հավի կամ 2-3 լորի ձվի դեղնուց

Խառնել դրանք 1ճ. գդալ խտացրած կաթի հետ

Այս ամենը պետք է շատ լավ խառնել, այնուհետև դեմքի և վզի վրա քսել։

Դիմակը պետք է թողնել մոտավորապես 15 րոպե, այնուհետև մաքրել սառը ջրով։

Կաթնաշոռով էքսպրես-դիմակ

Եթե դուք տառապում եք թեփոտվածությունից և ցանկանում եք դեմքին ավելի առողջ և հանգստացած տեսք հաղորդել, ապա այս կաթնաշոռով էքսպրես-դիմակը հենց ձեզ համար է։ Դիմակը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է՝

2ճ. գդալ փափուկ կաթնաշոռ

1ճ. գդալ կաթ

Լավ խառնե՛ք, քսե՛ք դեմքին, պահե՛ք մոտավորապես 25 րոպե, այնուհետև մաքրե՛ք տաք ջրով։

Բանանով էքսպրես-դիմակ

Այս դիմակը ապահովում է մաշկի սնուցումը և խոնավացումը՝ երիտասարդ տեսք հաղորդելով դրան։ Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է՝

1 բանանը սարքել խյուս

Ավելացնել 1թ․ գդալ ձիթապտղի ձեթ և 1 ձվի դեղնուց

Խառնե՛ք և թողե՛ք մաքուր դեմքի վրա 20 րոպե։

Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս այս դիմակները կիրառել գիշերը, որպեսզի մաշկը կարողանա լրացուցիչ սնուցվել գիշերային քսուքի օգնությամբ։

Աղբյուր՝ Ivona