3 ամենահեշտ տնային դիմակները, որոնք կդարձնեն ձեր դեմքը պայծառ և փայլուն

Փայլուն և հարթ երես ունենալու համար այլևս պետք չէ ամեն օր վազել դեղատուն կամ հատուկ մասնագիտացված խանութ: Այժմ դուք ինքներդ կարող եք պատրաստել ամենաօգտակար բուժիչ դիմակները:

«Marie Claire» պարբերականը ներկայացրել է այս դիմակների պարզ բաղադրիչները:

Ավոկադո, կակաո, մեղր

Այս դիմակի 3 բաղադրիչներն էլ լիովին օգտակար են մաշկի համար: Ավոկադոն խոնավացնող հատկություն ունի, կակաոն մաշկը հանգստացնող հակաօքսիդիչ է, իսկ մեղրը հակաբակտերիալ և հակաբորբոքային է:

Ավոկադոյի մեկ քառորդ մասը մանրացնել ամանի մեջ: Ավելացնել 1 ճ.գ կակաո և 1 ճ.գ. մեղր  և լավ խառնել: Դիմակը տարածել մաքուր և չոր երեսի վրա: Թողնել 10 րոպե: Լվանալ տաք ջրով:

Բանանով օրգանական դիմակ

Դեմքի արևադարձային այս դիմակը կտա ձեր մաշկին բնական առողջ տեսք և փայլ: Այն նախատեսված է մաշկի բոլոր տեսակների համար:

Բանանի կեսը մանրացնել: Ավելացնել 1 ճ.գ. նարնջի հյութ և 1 ճ.գ. մեղր: Դիմակը տարածել դեմքին և թողնել 15 րոպե: Լվանալ գոլ ջրով:

Դիմակ – նախաճաշ

Նախաճաշի վրա հիմնված այս դիմակն օգնում է հանգստացնել և խնամել յուղոտ մաշկը:

Խառնել 1 ձվի դեղնուց, 1 ճ.գ. մեղր, 1 ճ. գ.  ձիթապտղի յուղ և կես բաժակ վարսակի ալյուր:

Դիմակը տարածել դեմքին և թողնել 15-20 րոպե: Լվանալ գոլ ջրով: