
26-ամյա ռեփեր Մաք Միլլերը մահացել է թմրանյութերի չարաշահումից
Արիանա Գրանդեի նախկին սիրեցյալ՝ ռեփեր Մաք Միլլերը մահացել է թմրանյութերի չարաշահումից․ հայտնում է TMZ պարբերականը։ Պարբերականի տվյալներով ռեփերի մարմինը գտել են իր տանը, իսկ 911 է զանգահարել մի տղամարդ, ով այդ պահին այնտեղ է եղել։
Մաքը մի քանի տարի պայքարում էր թմրամոլության դեմ, սակայն որոշ աղբյուրների համաձայն, նրա վիճակը վատթարանում էր Արիանա Գրանդեից բաժանումից հետո: Զույգը երկու տարի միասին էր, իսկ բաժանվելուց հետո Արիանան պարզաբանել էր, որ նրանց բաժանման պատճառը Միլլերի թմրանյութերի չարաշահումն էր: Այնուհետև նա մեկնաբանել էր․ «Ես նրա դայակը չեմ, ոչ էլ նրա մայրը, և ոչ մի կին չպետք է այդպես զգա: Ես հոգ էի տանում նրա մասին և մի քանի տարի սատարում նրան»։