
2020-ի թրենդային գույները` ձեր տանը նոր երանգ հաղորդելու համար
Տունը թարմացնելու ամենահեշտ և ոչ թանկարժեք տարբերակներից մեկը տան ինտերիերում նոր երանգ մտցնելն է։ Հավատացեք՝ պատերի կամ կահույքի գույնի աննշան փոփոխությունն անգամ կարող է բոլորովին նոր տեսք հաղորդել ձեր տանը։ Ձեզ ենք ներկայացնում 2020 թվականի թրենդային գույները։
Դասական կապույտ
2020 թվականի ամենաթրենդային գույնը դասական կապույտն է․հաջորդ տարի այն լինելու է ամենուրեք։
Սպիտակ
2020 թվականի գունային գլխավոր միտումներից մեկը սպիտակն է։ Ճիշտ է՝ ոմանք այն կարող են ձանձրալի համարել, սակայն իրականում այն դասական տեսք է հաղորդում տանը։
Վարդագույն
Վարդագույնը թրենդային է համարվում դեռևս 2016 թվականից։ Այն ի զորու շքեղություն հաղորդել ինչպես ցանկացած սենյակի, այնպես էլ կահույքի պարագաներին։
Խամրած նարնջագույն
Խամրած նարնջագույն երանգների չափավոր օգտագործումը կարող է ամբողջապես փոխել ձեր տան տեսքը։
Աղբյուր՝ goodhousekeeping.com