2020-ի ամենատարածված զգեստի ոճը

Այժմ, երբ սվիտերներն ու աշնանային կոշիկները մեր ամենօրյա հագուստն են, գարնանային թեթև զգեստները շատ հեռու են թվում։ Սակայն նորաձևության այս ամսվա հավաքածուները մեզ հիշեցնում են տաք եղանակների մասին՝ հնարավորություն տալով ևս մեկ անգամ վայելել արևի վերջին ճառագայթները։

Հագուստի ամենաանսպասելի և գերակշռող միտումներից մեկը երկար, փափուկ, տրապիզի նման զգեստներն էին, որոնք առկա էին գրեթե ամենուր՝ Roksanda-ից մինչև Valentino։

Աչքի ընկնող նմուշներից են Altuzarra-ի համարձակ գունային համադրությամբ և Lacoste-ի դեղին և պաստելային կապույտի երանգներով գարնանային զգեստները։

Ավելին կարող եք տեսնել ստորև։

Աղբյուր՝ whowhatwear