2020-ի ամենանորաձև սանրվածքների տասնյակն՝ ըստ ոճաբանների

Դրսում տաք եղանակ է, ինչը նշանակում է, որ նոր սանրվածք ընտրելու ժամանակն է։ Գաղտնիք չէ, որ ամեն սեզոնի հետ սանրվածքները փոխվում են։ Իհարկե, սա չի նշանակում, որ այս սանրվածքներն ամբողջությամբ նոր են կամ դուք նախկինում դրանք չեք տեսել։ Ճիշտ այնպես, ինչպես մազերի երանգներն են, մի ժամանակ դրանք չափազանց նորաձև են եղել, և հիմա դարձյալ վերադառնում են։  Նոր կտրվածքներն արդեն նկատելի են ամենուր․ հայտնի աստղերի վրա, փողոցային ոճում, սոցիալական հարթակներում և նորաձևության տներում։

Այսպիսով, ներկայացնում ենք 10 նորաձև սանրվածքներ, որոնք, ըստ ոճաբանների, հանդիսանում են 2020-ի գլխավոր միտումները։

1․ «70-ականների խոպոպներ»

Բավական է մեկ հայացք նետել Հիլարի Դաֆի խոպոպներին հասկանալու համար, որ 70-ականները ետ են վերադառնում։

2․ «Ռեյչել»

«Թեև այս սանրվածքը մեզ տեղափոխում է հստակ ժամակաշրջան, այն իրականում երբեք էլ չի կորցրել իր արդիականությունն ու հմայքը։ «Սա ժամանակ չճանաչող սանրվածք է, որը լինելու է 2020 միտումներից մեկը»,- նշում է ոճաբան Ադել Չաբին։

3․ «Ասիմետրիկ լոբ»

Եթե ցանկանում ենք այս տարի չափազանց ոճային տեսք ունենալ, ապա կարող եք հետևել Շարլիզ Թերոնի օրինակին՝ ընտրելով ասիմետրիկ լոբը։

4․ «Չինական երկարություն»

Գանգուր ծայրերը միանշանակ թրենդային են այսօր՝ անկախ նրանից, թե դրանք հարդարված են դեպի ներս, թե դեպի դուրս:

5․ «Ժամանակակից Շագ»

70-ականների ոճը ակտուալ է նաև այս տարի։ Մի շարք հայտնիներ արդեն ընտրել են այս սանրվածքը։ Իհարկե, 2020-ին մենք տեսնում ենք այս սանրվածքի նորացված տարբերակը, որն ավելի ոճային է թվում։

6․ «Գանգուրներ»

Բնական գանգուրներն իսկական փոթորկի նման գրավում են ողջ աշխարհը։ Այս մասին են փաստում բազմաթիվ ոճաբաններ։

7․ «Կարճ մազափունջ»

2020-ի թրենդային կարճ մազափունջը նստում է հոնքերի վերին հատվածում և ավելի կարճ է, քան սովորական մազափունջերը։

8․ «Նոր Փիքսի» (Pixie)

2020-ին փիքսի սանրվածքը կամ չափազանց կարճ է, կամ սովորականից երկար։

9․ «Մեկ երկարություն»

Այս ոճի թագուհին է համարվում Քիմ Քարդաշյանը․ նա գրեթե միշտ հավատարիմ է այս սանրվածքին։

10․ «Նոր բոբ»

Շատ հայտնիներ 2019-ին հանրությանը ներկայացան հենց այս սանրվածքուվ։ Այն մեծ տարածում ստացավ ողջ աշխարհում և շարունակում է արդիական մնալ նաև  2020-ին։