
2020 թվականի հարսանեկան նորաձության գլխավոր միտումները
Հարսանիքի պլանավորման ամենապատասխանատու, միևնույն ժամանակ ամենահաճելի գործը հարսանեկան սանրվածքի և դիմահարդարման ընտրությունն է: Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2020 թվականի հարսանեկան նորաձևության գլխավոր միտումները, որոնք կօգնեն ձեզ ընտրության հարցում:
Ծաղկային գլխազարդ
Հարսանեկան ծաղկեփունջը նորաձև է բոլոր ժամանակներում: Իսկ ահա թարմ ծաղիկներով զարդարված գլխազարդերը յուրահատուկ թարմություն են հաղորդում հարսանեկան կերպարին և շատ թրենդային են համարվում:
Մարգարտե գլխազարդ
Մարգարտապատ ժապավենները հիանալի միջոց են ձեր գեղեցիկ և անկրկնելի ժպիտն ընդգծելու համար:
Մանուշակագույն շրթունքներ
Թեև դիմահարդարները հարսանեկան դիմահարդարման համար ավելի հաճախ նախընտրում են նուդ գույները, այժմ շատ ավելի թրենդային են համարվում մանուշակագույն երանգները, հատկապես շրթներկի ընտրության պարագայում: Ոմանց համար նման ընտրությունը կարող է փոքր ինչ տարօրինակ թվալ, սակայն վստահեցնում ենք, որ մանուշակագույն շրթունքները կարող են անհավատալիորեն գեղեցիկ և յուրահատուկ տեսք հաղորդել հարսնացուին:
Վարդագույն երանգ
Վարդագույնի նուրբ երանգները հատկապես գեղեցիկ են հարսանեկան դիմահարդարման համար, քանի որ եթերային տեսք են ապահովում:
Աղբյուր՝ brides.com