
2019-ի լավագույն սարսափ ֆիլմերը
Ստորև ձեզ ենք ներկայացնում 2019 թվականի լավագույն սարսափ ֆիլմերը հատուկ այս ժանրի սիրահարների համար։
Eerie
Ռեժիսոր-գրող Միխաիլ ֆիլիպինոյի այս սարսափ ֆիլմը ներկայացնում է սարսափազդու պատմություն, որտեղ առկա են հոգեկան և ֆիզիկական բռնության դրվագներ եկեղեցում։ Ֆիլմում ներկայացվում են ուսանողների ինքնասպանություններ, իսկ ֆիլմի ընդհանուր սև և սպիտակ գույները ֆիլմին արտասովոր խորհրդավոր տրամադրություն են հաղորդում, որն, իհարկե, փոխանցվում է նաև դիտողին:
Greener Grass
Այս ֆիլմի սյուժեի կենտրոնում Ջիլն է, ով իր երեխային տալիս է ընկերուհուն` Լիզային, բայց հետո սկսում է զղջալ դրա համար: Ֆիլմում իրադարձություններն աստիճանաբար ավելի տարօրինակ են դառնում, երբ Ջիլի որդին կերպարանափոխվում և դառնում է շուն, իսկ նրա ամուսինը լքում է նրան Լիզայի համար։
Scary Stories to Tell in the Dark
Ռեժիսոր Անդրե Օվրեդալի ֆիլմը հիմնված է Ալվին Շվարցի վեպի հիման վրա: Այն պատկերում է սարսափ հրեշներին, որոնց պատճառով շատ մանուկներ, ինչու չէ նաև մեծահասակներ, վախենում են քնել գիշերները։ Ֆիլմում օգտագործված հատուկ էֆեկտներն էլ ավելի խորհրդավորություն են հաղորդում այս հրեշներին:
Աղբյուր՝ Harper’s Bazaar