
2019 թվականի ամռան մատնահարդարման գլխավոր միտումները
Մարմնագույն կամ կարմիր մատնահարդարումը հիանալի տարբերակ կարող է լինել ձմռան և աշնան համար, սակայն ամռանը կարող եք ձեզ թույլ տալ արևային և զվարճալի մատնահարդարում։ Ստորև ներկայացնում ենք մատնահարդարման գլխավոր միտումները, որոնք միանշանակ կարող եք օգտագործել այս ամառ։
- «Ծիածան» մատնահարդարում
Ինչու՞ ընտրել մեկ գույն, եթե հնարավոր է օգտագործել միանգամից մի քանիսը։ Գույները կարող են լինել պաստելային երանգների մեջ, որպեսզի մատները նուրբ տեսք ունենան։ Այս միտումը մեծ տարածում է գտել ամբողջ ինստագրամյան տիրույթում։
- Նշաձև եղունգներ
Այս տարվա առաջնային միտում են համարվում նշաձև եղունգները, որոնք տեսողականորեն երկարացնում են մատները։
- Վառ դեղին և կիտրոններով մատնահարդարում
Մատնահարդարումը ավելի հետաքրքիր և ամառային կարող եք դարձնել՝ ավելացնելով կիտրոնների պատկերներ։
- «Օմբրե» մատնահարդարում
Մատնահարդարները այս ամառ առաջարկում են «օմբրե» մատնահարդարման տեսակը, որը ձեր կերպարը լիարժեք կդարձնի։
- «Լոգոտիպ»-ով մատնահարդարում
Լոգոտիպով մատնահարդարումը նոր միտում է մատնահարդարման ոլորտում։ Գլխավորը այն է, որ այն արված լինի նուրբ պաստելային գույներով։
- «Մինիմալիստական» մատնահարդարում
Եթե վառ մատնահարդարման սիրահար չեք, ապա այս տարբերակը հիանալի կլինի ձեզ համար։
- Երկու երանգով մատնահարդարում
Նորաձև դարձած այս ոճը հիանալի տարբերակ է երեկույթների համար։ Կարող եք համադրել ցանկացած երկու գույն, որոնք, ըստ ձեզ, միասին գեղեցիկ կնայվեն։ Բաց գույների համադրությունը մատներն ավելի կանացի է դարձնում։