
2019թ. աստղային ամենայուրօրինակ մատանիները
Հոլիվուդյան ամուսնական մատանիները դասվում են աշխարհի ամենաթանկարժեք և շքեղ մատանիների շարքին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս տարվա աստղային ամենայուրօրինակ մատանիների ցանկը:
Հիլարի Դաֆ
Հիլարի Դաֆը վերջերս ամուսնացել է երգիչ-երգահան Մեթյու Կոմայի հետ: Նրա դասական քառանկյան տեսքով մատանին տարվա ամուսնական մատանիների գլխավոր թրենդն է:
Քեթրին Շվարցենեգեր
Քրիս Պրաթը և Քեթրին Շվարցենեգերը մի քանի տարի հանդիպելուց հետո ամուսնացել են 2019 թվականի սկզբին: Քեթրինի օվալաձև քարով մատանին հոլիվուդյան ամենատարածված մոդելներից է:
Քեթի Փերի
Օրլանդո Բլումը Քեթի Փերիին ամուսնության առաջարկ է արել չափազանց յուրօրինակ մատանիով: Այն ծաղկի տեսքով ռուբինի և ադամանդի գեղեցիկ համադրություն է:
Ջենիֆեր Լոպես
Ջենիֆեր Լոպեսը և Ալեքս Ռոդրիգեսը գարնանը հայտարարեցին իրենց ամուսնության մասին ինստագրամյան ծովափնյա նկարների միջոցով, որտեղ երևում է Լոպեսի զմրուխտե մատանին:
Աղբյուր՝ whowhatwear.com