2018-ի ամենաշքեղ բրենդների տասնյակը

Շքեղ ապրանքների շուկան անընդհատ մեծանում է։ Այս 10 ապրանքանիշներն այդ շուկայի առաջատարներն են։ Փորձագետները առաջիկա տարիներին շուկայի ևս 5-6% աճ են նախատեսում։ Հյուսիսամերիկյան մի ընկերություն շքեղ ապրանքների շուկան 2016 թվականին գնահատել է 290 միլիարդ դոլար։ Ինչպես միշտ, շուկայի առաջատարն էր Louis Vuitton ապրանքանիշը, որին հետևում էին Gucci-ն և Prada-ն՝ գրանցելով զգալի աճ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս տարվա ամենաշքեղ ապրանքանիշների ցուցակը՝ ըստ Essentialhome.eu կայքի։

  1. Coach – Ապրանքանիշի արժեքը՝ $3.2 միլիարդ

Coach-ը ամերիկյան շքեղ կաշվե ապրանքների ընկերություն է։ Այն հիմնադրվել է  1941 թվականին Մանհեթենում (Նյու Յորք) Ջոշուա Շուլմանի կողմից։ Coach-ը ունի ավելի քան 600 խանութ ԱՄՆ-ում և Կանադայում։

  1. Fendi –Ապրանքանիշի արժեքը՝ $3.6 միլիարդ

Fendi-ն իտալական շքեղ նորաձևության տուն է, որը հիմնադրվել է 1925-ին Հռոմում Ադել Կասագրանդեի կողմից։ Fendi-ն ունի ավելի քան 117 խանութ ամբողջ աշխարհով մեկ, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Հռոմում։ Fendi ապրանքանիշի հայտնի «Բագետ» պայուսակները վաճառվում են մոտավորապես 2,000-5,000 դոլարով։

  1. Burberry – Ապրանքանիշի արժեքը՝ $4.1 միլիարդ

Burberry-ն բրիտանական շքեղ նորաձևության տուն է։ Հիմնադրվել է 1856թ․ Թոմաս Բարբերիի կողմից։ Սկզբում նրա գլխամասային գրասենյակը Բեյսինգսթոքում էր, այնուհետև տեղափոխվում է Լոնդոն։ Burberry-ի 3 հիմնական ապրանքանիշներն են Burberry Prorsum-ը, Burberry London-ը և Burberry Brit-ը։ Burberry-ն ունի ավելի քան 500 խանութներ 50 երկրներում։ Ապրանքանիշի հայտնի սիրամարգի փետուրներից պատրաստված բաճկոնը վաճառվում է մոտավորապես $35,000-ով։

  1. Cartier – Ապրանքանիշի արժեքը՝ $6.3 միլիարդ

Cartier-ն ֆրանսիական ժամացույցներ և զարդեր արտադրող ընկերություն է։ Հիմնադրվել է Լուի Ֆրանսուա Կարտիեի կողմից 1847թ․ Փարիզում, որտեղ էլ մինչ օրս գտնվում է գլխամասային գրասենյակը։ Գործադիր տնօրենն է Ստանիսլաս դե Կուերսիզեն։ Ընկերությունն ունի ավելի քան 200 խանութ ամբողջ աշխարհում, որոնք գործում են մոտավորապես 125 երկրներում։ Նրա լավագույն հավաքածուներից մեկը՝ Cartier WatchTank Anglaise-ը, արժե մոտ $32,000:

 

  1. Chanel – Ապրանքանիշի արժեքը՝ $7 միլիարդ

Chanel-ը ֆրանսիական մասնավոր ընկերություն է, որը հիմնադրվել է 1909թ․-ին Կոկո Շանելի կողմից։ Այսօր ընկերության գործադիր տնօրեններն են Ալեն և Ջերարդ Վերթեյմերները, ովքեր Կոկոյի սկզբնական գործընկերների թոռներն են։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Փարիզում։ Բրենդը հաըտնի է իր շքեղ ապրանքներով, որոնցից է Շանելի հայտնի համար 5 (No. 5) օծանելիքը։ Chanel-ի ամենաթանկ աքսեսուարներից մեկը՝ «The Chanel Diamond Forever» դասական ոճի պայուսակը, վաճառվում է մոտավորապես $261,000-ով։

  1. Rolex – Ապրանքանիշի արժեքը՝ $7.9 միլիարդ

Rolex SA-ն հայտնի է իր շատ բարձր որակի ձեռքի ժամացույցներվ, որոնք նախագծվում, արտադրվում, մատակարարվում և սպասարկվում են Rolex ընկերության կողմից։ Rolex-ը ունի նաև մասնաճյուղ՝ Montres Tudor SA, և ձեռքի ժամացույցները թողարկվում են նաև Tudor Brand-ի անվան ներքո։ Այս շվեյցարական ժամերի ընկերությունը հիմնադրվել է 1905թ․ Ալֆրեդ Դեյվիսի և Հանս Վիլսդորֆի կողմից։ Այն հիմնվել է Լոնդոնում և15 տարի գործելուց հետո տեղափոխվել Շվեյցարիա։ Այսօր Rolex-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։

  1. Prada – Ապրանքանիշի արժեքը՝ $9.4 միլիարդ

Prada S.P.A.-ն իտալական նորաձևության տուն է, որը հիմնադրվել է 1913թ․-ին Մարիո Պրադայի կողմից։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Իտալիայի Միլան քաղաքում, որի գործադիր տնօրենն է Պատրիցիո Բերտելլին։ Prada-ի հայտնի ջայլամի կաշվից պայուսակները վաճառվում են մոտավորապես $10.000-ով:

  1. Gucci – Ապրանքանիշի արժեքը՝ $12.7 միլիարդ

Gucci-ն հիմնադրվել է Ֆլորենցիայում 1921թ․-ին Գուչիո Գուչիի կողմից։ Այսօր Գուչին «Gucci Group»-ի մաս է կազմում, որը պատկանում է Kering ընկերությանը: Գործադիր տնօրենն է Պատրիցիո դի Մարկոն։

 

  1. Hermès – Ապրանքանիշի արժեքը՝ $19.2 միլիարդ

Hermès-ը ֆրանսիական շքեղ իրերի արտադրող է, որը հիմնադրվել է 1837թ․-ին։ Այս ընկերությանն է պատկանում աշխարհի երկրորդ ամենաթանկ բրենդը։ Այս ապրանքանիշի հայտնի նարնջագույն պայուսակներից մեկը վաճառվում է մոտավորապես $4,420-ով:

 

  1. Louis Vuitton – Ապրանքանիշի արժեքը՝ $28.4 միլիարդ

Louis Vuitton-ը ֆրանսիական նորաձևության տուն է, որը ստեղծվել է Լուի Վիտոնի կողմից 1854 թվականին։ Ամենահայտնի Louis Vuitton պայուսակներից մեկը սովորաբար վաճառվում է $10,000-ով, իսկ Tambour Monogram ժամացույցների հավաքածուն՝ $26,000-$29,000-ով: