2018թ. ամենաբարձր վարձատրվող մոդելները

Մոդելները պետք է կարողանան օգտագործել իրենց ճանապարհին հանդիպած ամեն հնարավորություն և իմանան ինչպես դրանք ճիշտ օգտագործել։ Եթե մոդելը կարողանա ճիշտ օգտագործել հնարավորությունները, ապա կբացի հաջողության բոլոր «դռները»։ Մի շարք պատմություններից մենք գիտենք, որ մոդելներից շատերը սկզբում եղել են աղքատ ընտանիքներից, այնուհետև իրենց մոդելային կարիերայի միջոցով դարձել են անասելի հարուստ։ Ձեզ ենք ներկայացնում «Top10reviewof» կայքի՝ աշխարհի ամենահարուստ մոդելների ցանկը։

Miranda Kerr: $6,000,000

Երեսուն չորս տարեկան հասակում այս մոդելը ապահովել է իր համար կանոնավոր վարձատրություն, որը կազմում է $6,000,000։ «Escada Fragrance»-ի և «Wonderba» ապրանքանիշների հետ պայմանագրերը դարձրել են նրան աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը։ Ավստրալուհի այս մոդելը թողարկում է ակնոցների իր սեփական հավաքածուն, նաև ունի կոսմետիկայի և դեմքի խնամքի իր սեփական ապրանքանիշը, որը կոչվում է «Kora organics»։ Միրանդան առաջին Ավստրալուհի մոդելն է եղել, ով  դարձել է «Victoria՛s Secret»-ի հրեշտակներից մեկը։ Նա նաև ընդգրկվել է աշխարհի ամենագրավիչ կանանց ցուցակում։

Liu Wen: $7,000,000

Լյու Ուենը շատ ճիշտ է կարողանում օգտագործել իր գեղեցկությունն ու նուրբ ժպիտը և մեծ գումարներ վաստակել դրանով։ Նրա ամենաշահավետ  պայմանագրերից մեկը «La Perla» հագուստի ապրանքանիշի հետ է։ Նա նաև ունի պայմանագիր «Estee Lauder»-ի հետ։ Սա նրան դարձրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը և չինական մոդելային արդյունաբերության մեջ։

 Candice Swanepoel: $7,100,000

Ահա մի ուրիշ մոդել, որն աշխարհի ամենագրավիչ կանանց ցուցակում է։ Նա շատ առանձնահատուկ մոդել է, քանի որ բացի մոդելային կարիերայից, նա նաև մարդկանց մասին է հոգ տանում։ Քենդիսը «Mother2Mother» կազմակերպության անդամ է, որը պայքարում է ՄԻԱՎ-ի դեմ։ Այս հարավաֆրիկյան դիվան ունի երեք շատ շահավետ պայմանագրեր։ Նրա պայմանագրերը «Maxfactor»-ի, «Biotherm»-ի և «Victoria՛s Secret»-ի հետնրան շատ մեծ պարգևատրումներ են տալիս։ Նա մոդելային կարիերան սկսել է 15 տարեկանում։

Cara Delevingne: $8,500,000

Նա ոչ միայն պարզապես մոդել է․ նրա անունը ֆիլմարտադրության մեջ շատ մեծ դեր ունի։ Եթե դուք նրան լավ չգիտեք, ապա ասեմ , որ նա միայն մոդել չէ, այլ դերասանուհի և երգչուհի նույնպես։ Նրա մոդելային կարիերայի պատմությունը շատ հետաքրքիր է։ Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ նա 10 տարեկանում թողել է դպրոցը, որպեսզի մոդելային կարիեռա սկսի։ Նա երկու անգամ դարձել է տարվա լավագույն մոդել՝ 2014-ին և 2012-ին․ այդ տարում նաև արժանացել է «British Fashion Awards»-ի։

Rosie Huntington-Whiteley: $9,000,000

Ռոզին իսկական բնական տաղանդի վառ ապացույցն է։ Սա այն տաղանդն է, որը նրան օգնում է վաստակել «մաքուր» ինը միլիոն դոլար։ Նա անգլիացի ամենագեղեցիկ մոդելների շարքում է։

Gigi Hadid$9,000,000

Ահա մեկ ուրիշ մոդել, ով շատ է վաստակում։ Նրա պայմագրերը «Topshop»-ի, «Tommy Hilfiger»-ի, «Maybelline»-ի և «BMW»-ի հետ կարող են նրան դարձնել այս շարքի առաջիններից։ British Fashion Council-ը Ջիջիին ճանաչել է որպես՝ Տարվա համաշխարհային մոդել։

Kendall Jenner: $10,000,000

Այսօր Քենդալ Ջենները ոչ միայն ամենաբարձր վարձատրվող մոդելներից է այլև Երկիր մոլորակի ամենագեղեցիկ աղջիկներից մեկն է։ Նա հրաշալի օրինակ է բազմատաղանդ մոդելի, որը նաև ունի բալլետի պարուհու հմտություններ։

Karlie Kloss: $10,000,000

Քառլի Քլոսը մեր տասնյակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Նա եղել է «Victoria՛s Secret»-ի հրեշտակներից 2011-2014թթ։ Նա նաև Ամերիկայի ամենագեղեցիկ մոդելների շարքում է։

Adriana Lima: $10,500,000

Լիման ամենաերկարակյաց հրեշտակ «Victoria Secret’s»-ի պատմության մեջ։ Նա ունի այն, ինչը աշխարհի շատ մոդելներ կուզենային ունենալ։ Նա բազմաթիվ սկսնակ մոդելների համար եղել է ոգեշնչման աղբյուր։ «Victoria’s Secret»-ի պատմության մեջ եղած ամենաերկարակյաց հրեշտակը լինելու շնորհիվ հիմա նրան շատերը անվանում են Victoria’s Secret-ի հրեշտակ։

Gisele Bündchen: $30,500,000

Առաջին հորիզոնականում Ժիզել Բյունդխենն է։ Անցած տասը տարիների ընթացքում նա զբաղեցնում էր ամենաբարձր հորիզոնականը ամենահարուստ մոդելների ցանկում, և դրա արդյունքում նրան համարում են մոդելների «թագուհի»։ Բրազիլուհի մոդելը միայն մոդել չէ, այլ նաև դերասանուհի և պրոդյուսեր։ Նրա մոդելային կարիերան սկսվեց 1990-ականներից։ Շատ մարդկանց համար նա միակ ներկայիս իրական մոդելն է։ Մենք չենք կարող նաև անտեսել այն փաստը, որ նա եղել է «Victoria Secret’s»-ի մոդել 2002-2007: Նա նաև խաղացել է դեր «Devil Wears Prada» և «Taxi» ֆիլմերում։