
10 փաստ թեյի մասին
Թեյը շատ օգտակար ըմպելիք է մեզ համար՝ ստեղծված հենց բնության կողմից: Նրանում ներդաշնակ և հավասարակշռված կերպով առանձնացվում են հիասքանչ համն ու օգտակար հատկությունները:
Հին չինացիներն առանձնացնում են թեյի տասը հիմնական օգտակար հատկություններ, որոնք ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
- Թեյն օգնում է ազատվել գլխացավից:
- Օգնում է պայքարել ալկոհոլամոլության դեմ. համարվում է սթափեցնող միջոց:
- Թեյն օգնում է տապի ժամանակ առավել հեշտությամբ հաղթահարել շոգը:
- Նիհարել ցանկացողներին օգտակար կլինի իմանալ, որ այս հրաշալի ըմպելիքը հագեցնում է քաղցի զգացողությունը:
- Ավելորդ նյարդային անհանգստության ժամանակ հանգստացնում է նյարդերը, ազատում է սթրեսից:
- Թեյը նպաստում է ճարպոտ սննդի մարսողությանը:
- Օրգանիզմից դուրս է հանում թունավոր և վնասակար նյութերը:
- Բարձրացնում է աշխատունակությունը:
- Նպաստում է մտավոր աշխատանքին և բարձրացնում ինտելեկտուալ կարողությունները:
- Հրաշալի ըմպելիքը պահպանում է երիտասարդությունն ու երկարացնում կյանքը: