10 հետաքրքիր փաստեր համբույրի մասին

Համբույրը համարվում է ամենաէմոցիոնալ և ռոմանտիկ սիրային ակտ, որի ընթացքում զույգերը փոխանակվում են իրենց ջերմությամբ, կրքով և ցանկություններով։ Ներկայացնում ենք ձեզ համբույրի մասին 10 հետաքրքիր փաստեր։

1. Սիրելի մարդու հետ համբուրվելը առաջ է բերում հանգստություն, թուլություն, որը կարող էիք զգալ ենթադրենք յոգայով կամ մեդիտացիայով զբաղվելիս։

2. Եթե վստահենք սեքսապաթոլոգ Ավա Քադելին, համբույրով կարելի է հասնել օրգազմի՝ չունենալով որևէ սեռական խթան:

3. Համբույրի ընթացքում անձից անձ է փոխանցվում մոտ երեք հարյուր տարբեր մանրէներ, սակայն դրանք գրեթե բոլորն անվնաս են:

4. Ըստ հետազոտությունների՝ մարդկանց 66 %-ը համբուրվում է փակ աչքերով, մնացածը նախընտրում է զվարճանալ իրենց զուգընկերների դեմքերի արտահայտության փոփոխությանը հետևելով:

5. Համբույրի ընթացքում շարժվում են դեմքի 29 մկանները։ Համբույրը կարող է լավ վարժություն լինել, եթե չեք ցանկանում շուտ ծերանալ։

6. Միջին վիճակագրական տվյալների համաձայն, կանայք միչև ամուսնանալը, միջինը 7-9 անգամ համբուրվում են տարբեր տղամարդկանց հետ։

7. Համբուրվող մարդիկ հիմնականում գլուխները թեքում են դեպի աջ կողմ:

8. Միջին հաշվարկով մարդիկ իրենց կյանքի  2 շաբաթն անց են կացնում համբուրվելով :

9. Արագ և ռոմանտիկ համբույրը օգնում է կորցնել 2-3 կալորիա, իսկ ֆրանսիականը` 5 կալորիա։

10. Սիրային համբույրները կասեցնում են սթրեսի և խուճապի հորմոնները։