
Ֆուտբոլային նորաձևություն
Նորաձևությունը մշտապես թելադրում է իր կանոնները ցանկացած ոլորտում։ Ֆուտբոլի Աշխարհի 21-րդ առաջնությունը ևս անմասն չի մնացել նորաձևության միտումներից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե ինչ բրենդային մարզահագուստներ են կրում 2018 թ-ի Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության մասնակից 32 հավաքականները։
ADIDAS (Գերմանիա)
Այս բրենդի մարզահագուստով մարզադաշտ է դուրս գալիս 12 հավաքական։
NIKE (ԱՄՆ)
Այս բրենդի մարզահագուստ կրում է 10 հավաքական։
PUMA (Գերմանիա)
4 հավաքական էլ նախընտրում է այս բրենդը։
NEW BALANCE (ԱՄՆ)
Ամերիկյան այս բրենդը հետաքրքրել է ընդամենը 2 հավաքանի։
UMBRO (Անգլիա)
Անգլիական այս բրեդը կրում է միայն Պերուի Հավաքականը։
HUMMEL (Դանիա)
Կարելի է ասել, որ դանիացիները ամենահայրենասերն են, քանի որ նրանք մարզադաշտ են դուրս գալիս հայրենական արտադրության շապիկներով։
ERREA (Իտալիա)
Իտալական այս բրենդը նախընտրում է Իսլանդիայի հավաքականը։
UHL SPORT (Գերմանիա)
Ցանկը եզրափակում է գերմանական UHL SPORT բրենդը, որի մարզահագուստը կրում է Թունիսի հավաքականը։ Մարզահագուստներից անցում կատարելով արտաքին տեսքին, նշենք, որ ամենաշատ դաջվածքներն ունի Բրազիլիայի հավաքականը, իսկ ամենաշատ դեմքի մազածածկույթ ունի Թունիսի հավաքականը: