Ֆիլմեր, որոնք կջերմացնեն ձեր աշնանային երեկոները

Աշնանային թախծոտ երեկոները ջերմացնելու լավագույն տարբերակն, իհարկե, ֆիլմերն են: Ստորև ներկայացվող ֆիլմերը ձեզ անտարբեր չեն թողնի:

«Հարազատություն» (Otherhood), 2019

Այս կատակերգությունը հիանալի տարբերակ է մայրիկի կամ տատիկի հետ դիտելու համար։ Ֆիլմը երեք ընկերուհիների մասին է, ովքեր որոշում են առանց զգուշացնելու մեկնել Նյու Յորք իրենց որդիներին տեսակցելու համար։ Ֆիլմի հերոսներն, ի վերջո, հասկանում են, որ այս կյանքում յուրաքանչյուրը երջանկության իր «բաղադրատոմսն» ունի:

«Ժամանակի մասին» (About Time), 2013

Այս հուզիչ պատմությունը կստիպի ձեզ հավատալ սիրո գոյությանը։ Գլխավոր հերոսը հաջողակ և բարետես իրավաբան է, ով կարողանում է ճամփորդել ժամանակի մեջ։ Իր սիրած աղջկա սիրտը գրավելու համար նա պատրաստ է անվերջ վերադառնալ անցյալ՝ իրենց առաջին հանդիպումը նորից և նորից կրկնելու համար։

«Արձակուրդը» (The Holiday), 2006

Ֆիլմը երկու կանանց մասին է, ովքեր դեռ չեն գտել իրենց երջանկությունը և հուսահատ վիճակում են գտնվում։ Ամանորի նախօրեին կանայք փոխանակում են իրենց տները և փորձում վայելել հանգիստը։

«Խորթ մայրը» (Stepmom), 1998

Այս ֆիլմն, իսկապես, արժանի է ձեր ուշադրությանը. Ջուլիա Ռոբերթսը խաղում է Իզաբելի կերպարը, ով երկու երեխաներ ունեցող ամուսնալուծված հոր երիտասարդ ընկերուհին է: Իզաբելը փորձում է ընկերանալ երեխաների հետ, սակայն նրանք շատ կապված են իրենց մայրիկի հետ և պատրաստ չեն թույլ տալ որևէ մեկին ներխուժել իրենց կյանք: Հերոսուհին որոշում է ամեն գնով վաստակել երեխաների սերը։

«2+1», 2016

Այս ֆիլմը ոչ ոքի անտարբեր չի թողնի։ Գլխավոր հերոսը Ֆրանսիայի հարավում վայելում է իր կյանքը՝ համատեղելով աշխատանքը հանգստի հետ։ Սակայն օրերից մի օր նրան անսպասելի նորության են հայտնում. պարզվում է՝ նա դուստր ունի։ Իրադարձությունների զարգացումը շատ հուզիչ է և հետաքրքիր։

Աղբյուր՝ glamour.ru