Ֆիզիկական վարժություններ կատարելը օգտակար է ուղեղի համար

Բոլորս գիտենք, որ կանոնավոր կերպով ֆիզիկական վարժություններ կատարելը շատ օգտակար է մեզ համար։ Բացի նրանից, որ դրա շնորհիվ ունենում եք առողջ մարմին, Դուք նաև պահպանում եք Ձեր քաշը, նույնիսկ եթե սովորություն ունեք գիշերն ուտելու։

Սակայն շատերը գուցեև չգիտեն,  որ այս վարժությունները նաև օգտակար են  մարմնի այլ մասի՝ ուղեղի համար:

Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ երբ մարմնի շարժումը սահմանափակված է, հատկապես ոտքերի շրջանում, ուղեղը դրանից տուժում է։

Իտալիայի Università degli Studi di Milano-ի Դոկտոր Ռաֆաելա Ադամը, որն իրականացրել է այս ուսումնասիրությունը, ասել է, որ ըստ իրենց կատարած ուսումնասիրության՝ մարդիկ, որոնք ի վիճակի չեն կատարել ծանրաբեռնված վարժություններ, ինչպիսիք են անկողնային հիվանդները կամ նույնիսկ երկարատև ճանապարհորդության մեջ գտնվող տիեզերագնացները, ոչ միայն կորցնում են իրենց մարմնի մկանային զանգվածը, այլև իրենց մարմնի քիմիան փոփոխվում է բջջային մակարդակում և բացասաբար ազդում նյարդային համակարգի վրա։

Արդյունքում պարզվում է, որ երբ մենք օգտագործում ենք մեր ոտքերի մեծ մկանները, նրանք ազդանշաններ են ուղարկում ուղեղին՝ նյարդային բջիջներ արտադրելու համար, որոնք կենսական նշանակություն ունեն առողջ ուղեղի և նյարդային համակարգի համար:

Եթե մենք չենք օգտագործում կամ սահմանափակ քանակությամբ ենք օգտագործում այդ մկանները, ապա մարմնի համար դժվար է դառնում արտադրել այդ բջիջներից բավարար քանակությամբ, որպեսզի ուղեղը և նյարդային համակարգը նորմալ աշխատեն:

Աղբյուր՝ her.ie