
Օրական քանի՞ ժամ է պետք քնել
Մասնագետները կարծում են, որ հասուն տարիքի մարդն օրական 7-9 ժամ քնի կարիք ունի: Միևնույն ժամանակ, նրանք միակարծիք են, որ սա շատ անհատական խնդիր է: Քնի տևողությունը որոշելու համար մասնագետները տարբեր առանձնահատկություններ են հաշվի առնում:
Ինչպե՞ս հասկանալ՝ քանի ժամ է պետք քնել լիարժեք հանգստանալու համար:
- Նախ փորձեք հասկանալ, թե սովորաբար քանի ժամ եք քնում գիշերը։
- Սկսեք 15 րոպե շուտ քնել՝ աստիճանաբար գիշերվա քունը հասցնելով առնվազն 7 ժամի։
- Երբ արդեն ձեր գիշերվա քունը կկազմի 7 ժամ, փորձեք հետևել՝ ինչպես եք ձեզ զգում օրվա ընթացքում։ Եթե շարունակում եք ձեզ հոգնած զգալ, ապա դա նշանակում է, որ 7 ժամ քունը բավարար չէ: Այդ դեպքում կրկին 15 րոպե շուտ պառկեք քնելու:
- Շարունակեք այս քայլերն այնքան ժամանակ, մինչև կզգաք, որ գիշերվա քունը բավարար է լիարժեք հանգստանալու համար:
Ի դեպ, քնի տևողությունը մեծապես կախված է ապրելակերպից։ Երբ կյանքում մեծ փոփոխություններ են լինեն, քնի տևողությունը ևս փոխվում է: Ձեր առողջությանը մշտապես հետևելու և քնի տևողությունը կարգավորելու համար կարող եք գրի առնել, թե օրական քանի ժամ եք քնում և ինչպես եք ձեզ զգում:
Եվ հիշեք՝ երբ դուք բավարար չափով քնում եք, աշխարհն ավելի լավն է թվում: Առողջ քունն օգնում է օրգանիզմը լիցքավորել էներգիայով և նոր բարձունքներ նվաճել:
Աղբյուր՝ Sleephelp.org