Օրական որքա՞ն շաքար կարող եք ընդունել սննդի տեսքով

Այսօր շատ կանանց մոտ խնդիր է շաքարի չափից շատ օգտագործումը, որ կարող է հանգեցնել ոչ միայն ավելորդ քաշի, այլ նաև շատ այլ առողջական խնդիրների։

Վերամշակված սննդի մեջ պարունակվող շաքարի հավելումներն այնպիսի գերխնդիր են դարձել, որ ԱՄՆ-ի «Գյուղատնտեսության և առողջապահության վարչություն»-ը թարմացրել են 2015-2020 թվականների պաշտոնական «Դիետիկ ուղեցույց»-ները` հատուկ նշելով շաքարի այն քանակությունը, որը մենք կարող ենք սպառել մեկ օրվա ընթացքում՝ զերծ մնալով առողջական խնդիրներ ունենալուց:

Այսպիսով՝ ձեր ընդհանուր օրական կալորիաների ոչ ավելի քան 10% -ը կարող է պարունակել շաքար: Այս քանակությունը չի առաջացնի այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սրտի հիվանդությունը և շաքարախտը:

Սակայն հարկ է նշել, որ այս 10%-ի մեջ չի մտնում մրգերի, բանջարեղենի և կաթնամթերքի մեջ պարունակվող բնական շաքարը, որն ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնականում չի հանգեցնում նմանատիպ առողջական վնասի։

Իսկ ինչպե՞ս տարբերել սննդում ավելացված և բնական շաքարները։ Հիմնականում այդ խնդրի համար կարող եք ուշադրություն դարձնել սննդամթերքի վրա փակցված պիտակներին, որտեղ նշված են լինում ինչպես շաքարի հավելումը, այնպես էլ սննդում ընդհանուր շաքարի բնական քանակները։

Սննդաբանները նաև ասում են, որ եթե ձեր սննդակարգից հանեք շաքարի հավելում պարունակող սնունդը, ապա կարող եք յուրաքանչյուր օր բնական շաքարից պատրաստված քաղցր ուտել:

Այն սնունը, որտեղ դժվար թե շաքարի հավելում գտնեք հիմնականում սոուսներն են, համեմունքները, կաթնամթերքը  և հացը։

Այսպիսով, լավ ստուգեք սննդի պիտակները և եղեք առողջ։

Աղբյուր՝ GoodHousekeeping