
Քրոնիկ սթրես։ Սթրեսներից ամենավտանգավորը։ Ո՞րն է դրա պատճառը։
Անգամ հոգեպես կայուն մարդը կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, որը նրան դարձնում է շատ մտահոգ և երկար ժամանակով անհանգստություն է պատճառում։ Սա կոչվում է քրոնիկ սթրես։
Պատճառները կարող են լինել հոգեբանական (ծանր հոգնածություն, չափազանց մեծ պատասխանատվություն), սոցիալական (աշխատանքի կորուստ), ֆիզիոլոգիական (երկարատև հիվանդություն):
Երբեմն տհաճ իրավիճակը կարող է երկար չտևել, բայց այնպիսի խորը ազդեցություն թողնել մարդու վրա, որ երկար ժամանակ չկարողանա հաղթահարել դրա հետևանքները, օրինակ՝ սիրելի մարդու կորուստը կամ վատ վերաբերմունքը։
Սթրեսի այս տեսակի բնորոշ հատկանիշը երկարատևությունն է։ Քրոնիկ սթրեսով տառապող մարդը երկար ժամանակ չի կարողանում ազատվել ընկճախտից։
Այս դեպքում սովորական սթրեսի ախտանիշները խորանում են, ինչը վնասում է առողջությանը և կարող է բազմաթիվ լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ։