Քո կատարյալ ոճը՝ ըստ կենդանակերպի նշանի

Յուրաքանչյուր կենդանակերպի նշան իր յուրօրինակ ոճն ունի։ Ձեզ ենք ներկայացնում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին համապատասխան կատարյալ ոճը:

Խոյ

Խոյերը նախապատվությունը տալիս են վառ գույներին: Կարող եք կրել կարմիր շարֆ կամ նարնջագույն պայուսակ։ Կրակի գույները պարզապես հրաշալի են այս կենդանակերպի նշանի համար։ Գլխարկները նույնպես չափազանց բնորոշ են խոյերին։ Գլխարկը կարող է ամբողջացնել ձեր կերպարը, քանի որ կենդանակերպի այս նշանն ասոցացվում է գլխի հետ։

Ցուլ

Ցուլերի համար ամենակարևորը հարմարավետությունն է։ Ցուլերը սիրում են բնական կտորներ։ Նրանց զգեստապահարանում առկա է միայն բարձր որակ ունեցող հագուստ։ Այս կենդանակերպի նշանի համար իսկական հաճույք է լավ տեսք ունենալը, այնպես որ նա երբեք դեմ չի լինի գնել թանկարժեք կոշիկներ և պայուսակներ։ Մի մոռացեք վզնոցի մասին, քանի որ ցուլերն ասոցացվում են պարանոցի հետ:

Երկվորյակներ

Փորձեք վառ և համարձակ հագուստ կրել և ոճային փոփոխություններ անել։ Ցանկալի է ընտրել այնպիսի կերպար, որը հարմար կլինի ինչպես գրասենյակում այնպես էլ երեկույթի ժամանակ կրելու համար։ Մի մոռացեք մատանիների մասին, քանի որ կենդանակերպի այս նշանն ասոցացվում է ձեռքերի հետ:

Խեցգետին

Խեցգետինները սիրում են պատմական հագուստ կրել: Վինտաժային խանութներում կարող եք ձեզ հարմար հագուստ ընտրել։ Կամ կարող եք կրել այն իրերը, որոնք ձեզ ժառանգություն են մնացել ձեր տատիկներից:

Առյուծ

Հետաքրքիր մանրուքներն ու գծերը միանշանակ քեզ համար են։ Հետևաբար, մի վարանիր հետաքրքիր նախշերով հագուստի ընտրության հարցում:

Կույս

Այս կենդանակերպի նշանի ոճը դասական հագուստն է։ Դուք հիանալի տեսք կունենաք հանգիստ գույների մեջ, ինչպիսին է, օրինակ, մոխրագույնը: Ընտրեք կերպարներ, որոնք կարող եք կրել ինչպես աշխատավայրում, այնպես էլ ժամադրության գնալիս:

Կշեռք

Թույլ գործվածքներն ու նախշերը պետք է անպայման առկա լինեն կշեռքի զգեստապահարանում։ Դուք կարող եք դասական հագուստ ընտրել՝ համադրելով այն վառ և համարձակ աքսեսուարների հետ։

Կարիճ

Կարիճների գույներն են կարմիրը և սևը։ Կարիճները ժամանակակից միտումներիի փոխարեն նախընտրում են տարիներով փորձված ոճը։

Աղեղնավոր

Ձեր ամենօրյա կերպարում մշտապես առկա է ջինսե տաբատ։ Բայցևայնպես, մի խուսափեք նաև կարճ կիսաշրջազգեստներից:

Այծեղջյուր

Դուք հիանալի տեսք կունենաք բաց գույնի հագուստով: Միևնույն ժամանակ, ձեզ բնորոշ են շքեղ կտորները՝ մետաքսը, բուրդը։

Ջրհոս

Ջրհոսը կենդանակերպի անկանխատեսելի նշան է։ Նա կարող է սպորտային հագուստ կրել, իսկ հաջորդ օրը՝ բարձրակրունկ կոշիկներ։ Միանշանակ է, սակայն, որ նրանք սիրում են կրել էկո կտորներ։

Ձկներ

Այս նշանի գույներն են կապույտը, կանաչը, արծաթագույնը։ Ստեղծագործական մոտեցումը միանշանակ ձեզ համար է: