Քնի Պակասն ու Դրա Հետևանքները

Գիտնականները բազմիցս խոսել են այն մասին, որ քնի պակասը մարդուն դարձնում է առավել զգայուն հիվանդությունների նկատմամբ: Նոր հետազոտություններով դա հաստատվել է կոնկրետ թվերի լեզվով` «փորձ` սենսոր թևնոցներով»:

Ամերիկացի գիտնականները հաշվարկել են, որ օրվա մեջ 6 ժամ կամ ավելի պակաս քնող մարդկանց մոտ սուր շնչառական հիվանդություններով (ՍՇՀ) հիվանդանալու ռիսկը 4 անգամ ավելին է, քան առնվազն ամենաքիչը 7 ժամ քնողների մոտ: 5 ժամ քնողների մոտ այդ ռիսկը բարձր է 4,5 անգամ:

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը՝ ո՛չ սթրեսի աստիճանը, ո՛չ տարիքը, ո՛չ ծխելը, այնքան դեր չեն ունեցել մրսածության հիվանդությունների զարգացման մեջ, որքան մշտական անքնությունը:

Հաճախ քնի խանգարման պատճառ է դառնում սթրեսը: Ցավոք, այսօր յուրաքանչյուր մարդ այս կամ այն չափով ենթակա է տարբեր նյարդային ցնցումների. աշխատանքային խնդիրներ, հրմշտոց տրանսպորտում, խցանումներ ճանապարհներին, ընտանեկան անհաշտություններ և այլն:

Եղեք առողջ:

Աղբյուր՝ Արմենիա Բժշկական Կենտրոն