Քիմ Քարդաշյանի նոր ապրանքանիշը մի քանի րոպեում 2 միլիոն դոլար շահույթ է գրանցել

Քիմ Քարդաշյանի նոր SKIMS ապրանքանիշը վաճառքի դուրս գալուց ընդամենը մի քանի րոպե անց միլիոնավոր դոլարներ է հավաքել:

SKIMS բրենդի մարքեթինգային արշավի առաջին մի քանի րոպեների ընթացքում 2 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք է վաճառվել. գրեթե յուրաքանչյուր իր կայծակնային արագությամբ է վաճառվել:

Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Spanx ապրանքանիշն իր գոյության առաջին տարվա ընթացքում 4 միլիոն ԱՄՆ դոլար շահույթ է ունեցել, իսկ SKIMS-ը այդ գումարի կեսը ստացել է ընդամենը մի քանի հարյուր վայրկյանների ընթացքում։

Ողջ արտադրանքը վաճառելուց հետո Քիմի թիմը սկսել է աշխատել հնարավորինս արագ նոր իրեր արտադրելու համար:

Ապրանքանիշը հայտարարում է, որ իր նպատակն է ունենալ մատչելի տեսականի, որը հասանելի կլինի բոլորին: Պատահական չէ, որ ներկայացված իրերի առավելագույն արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար:

Աղբյուր՝ tmz.com