Քիմ Քարդաշյանը՝ Louis Vuitton-ի շոու-ցուցադրությանը

Քիմ Քարդաշյանը առաջին անգամ է վերադարձել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ երկու տարի առաջ տեղի ունեցած կողոպուտի դեպքից հետո, սակայն այս անգամ՝ ոչ միայնակ։ Նա իր թիկունքում ուներ թիկնապահների բանակ, ինչպես նաև նրան էին ուղեկցում Քանյե Ուեսթը և իր քույրը՝ Քայլի Ջեները։ Այս մասին հաղորդում է «Daily Mail»-ը։

Փարիզում այս տարի տեղի է ունեցել աշխարհահռչակ դիզայներ՝ Louis Vuitton-ի շոու-ցուցադրությունը։

Հիշեցնենք, որ 2016 թ-ին, հոկտեմբերի 3-ի գիշերը Փարիզի հյուրանոցներից մեկում երկու տղամարդ զենքով և դիմակներով ներխուժել էին հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի սենյակ: Քիմ Քարդաշյանից գողացել էին թանկարժեք իրեր և մի քանի միլիոն դոլար: Այդ ընթացքում Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցելիս է եղել Նյու Յորքի Meadows փառատոնում: Նա ընդհատել է համերգը և արագ լքել բեմը՝ դա բացատրելով անհետաձգելի ընտանեկան պարտավորություններով: