Քիմ Քարդաշյանը պատրաստվում է իրավաբան դառնալ

38-ամյա Քիմ Քարդաշյանն իր հարցազրույցում պատմել է, որ ցանկանում է իրավաբան դառնալ։ Հայտնի է դարձել, որ Քանյե Ուեսթի կինը դեռևս անցած տարվա ամառվանից սկսել է իրավաբանություն սովորել Սան Ֆրանցիսկոյում։

Քիմի խոսքերի համաձայն՝ իրավաբան դառնալու որոշումը նա կայացրել է Սպիտակ տուն իր այցից հետո, որտեղ Քիմը հրավիրված է եղել քննարկելու՝ ինչպես կարող է բարեփոխվել առկա ներման համակարգը։ Աստղը պատմել է, որ նստած է եղել Ռուզվելտի գրասենյակում ազդեցիկ մարդկանց և մի դատավորի հետ, ով հազարավոր հանցագործների է դատել իր կյանքի ընթացքում: Թեման հետաքրքրել է Քիմին, և նա հենց այդ պահին հասկացել է, որ ուզում է ավելի շատ բան իմանալ դատական համակարգի մասին, որ կարողանա պայքարել մարդու իրավունքների պաշտպանության համար։

Հիմա Քիմը սովորում է առաջին կուրսում, սակայն ոչ համալսարանում. նա դասեր է վերցնում երկու գործող փաստաբաններից, շաբաթական 18 ժամ։

Քիմը նշել է, որ իրավաբանության հանդեպ իր հետաքրքրությունը ծագել է իր հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի շնորհիվ, ով հայտնի իրավաբան էր։

Աղբյուր՝ glamour.ru