Քիմ Քարդաշյանը շնորհավորել է դստեր 5 ամյակը

Քիմ Քարդաշյանը Instagram-ում իր դստեր՝ Նորթի լուսանկարն է հրապարակել`շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը:

Նա մասնավորապես գրել է.«Իմ փոքրիկ աղջիկը այսօր դառնում է 5 տարեկան: Ինձ համար մեծ պատիվ է, որ ես քո մայրիկն եմ, Նո՛րթ: Դու ավելի շատ ուրախություն ես բերել իմ աշխարհ, քան ես կարող էի երազել»:

Այնուհետև Քիմը հավելել է. «Չեմ կարող հավատալ, որ դու արդեն այսքան մեծ ես: Դու շատ բախտավոր ես, որ ունես այսքան շատ ընկերներ ու այսքան հրաշալի երեկույթ: Ես քեզ սիրում եմ, իմ հոբելյար աղջնակ: Հիմա, երբ դու արդեն 5 տարեկան ես, չե՞ս կարծում, որ ժամանակն է ավելի բարի լինել եղբորդ հանդեպ»: