Քիմ Քարդաշյանը` Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունման մասին

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։ Բազմաթիվ կոնգրեսականների ելույթներից հետո ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է այս պատմական նորությանը և գրել` «405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկեւթյամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը…» Այս մասին նաև հայտնել է Քիմ Քարդաշյանը իր ինստագրանյան էջում և գրել, որ շատ շնորհակալ է բոլորից նման քվեարկության արդյունքների համար, նա գրել է՝ «Այսօր մենք պատմություն կերտեցինք»։

Հիշեցնենք, որ քննարկումներից առաջ Քիմ Քարդաշյանը նկար էր հրապարակել, որտեղ գրել էր, որ այս որոշումը անձնական բնույթ է կրում իր և միլիոնավոր հայերի համար։ Նա կոչ էր անում, որ ժամանակն է արդեն քայլեր ձեռնարկել։