Քիմ Քարդաշյանը ելույթ է ունենում WCIT 2019-ի բեմին

Երևանում ընթանում է WCIT 2019 համաժողովի երկրորդ օրը։ Հայտնի և հաջողակ գործարարներ ելույթ են ունենում բեմից և պատմում իրենց հաջողության բանաձևի մասին։ Ելույթ է ունենում նաև Քիմ Քարդաշյանը։ Նա կիսվել է իր փորձով։ Սոցիալական կայքերում հետևորդների մեծ բանակ ունենալով՝ հայտնի աստղը պատմել է ինչպես է պետք օգտագործել առցանց հարթակները բիզնեսը զարգացնելու նպատակով։ Հայտնի աստղը նշել է, որ իր ինստագրամյան էջում հստակ կարելի է տեսնել, թե երբ ինչ հոգեվիճակում է եղել նա։ Քիմը ասել է, որ նույնիսկ սոցիալական կայքերով կարելի է հետևել իր արտադրած ապրանքանիշի զարգացման փուլերը։ Նա նշել է, որ մայր լինելով ավելի ուշադիր է լինում իր հրապարակած նկարներին, քանի որ այժմ ավելի շատ է մտածում, թե ինչ են տեսնում իր երեխաները։

Աղբյուր՝ tert.am