Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երեխա կորդեգրեն Հայաստանից

Քիմ Քարդաշյանը վերջերս ցնցվել էր Քանյե Ուեսթի 7 երեխա ունենալու ցանկության հայտարարությունից։ 7 երեխան մի փոքր անհավատալի է, սակայն Քանյեն ու Քիմը 4-րդ երեխան են բերելու ընտանիք՝ որդեգրելով նրան Հայաստանից։

Ըստ հավաստի աղբյուրների՝ նրանք մանկատան հետ կապ էին պահպանել դեռ այն ժամանակվանից, երբ գտնվում էին Հայաստանում 3 տարի առաջ։ Երեխայի անունը կլինի Սեմ Քարդաշյանի՝ մեծ հայրիկ Սաղաթել Քարդաշյանի պատվին, ով անվանափոխվել էր Սեմ Քարդաշյանի՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո։

Աղբյուր՝ Mirror.co