Քիմը և Քանյեն հրապարակել են իրենց 60 միլիոն դոլար արժողությամբ առանձնատան լուսանկարները

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը իրենց առանձնատունը ձեռք են բերել 2014 թվականին 20 միլիոն ԱՄՆ դոլարով, սակայն հիմա տան արժեքը կազմում է 60 միլիոն դոլար:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լուսանկարներ, որոնք Քիմը և Քանյեն հրապարակել են իրենց առանձնատնից:

Նախասրահ

Նախասրահը տեսնելով՝ կարելի է ընդհանուր պատկերացում կազմել տան ինտերիերի մասին:

Ճաշասենյակ

Չեզոք գույներն ապահովում են ճաշասենյակի հանգիստ և ներդաշնակ մթնոլորտը:

Լոգասենյակ

Մինիմալիստական ոճով նման լոգասենյակի կահավորումն իրականում միլիոնավոր դոլարներ արժե:

Ամեն ինչ սպիտակ

Առանձնատունն ամբողջությամբ վերափոխելու համար զույգը աշխատել է բելգիացի հայտնի ճարտարապետի հետ:

Հսկայածավալ վերանորոգում

Զույգն այս առանձնատանը բնակվում է 2017 թվականի դեկտեմբերից, երբ հսկայածավալ վերանորոգումը վերջապես ավարտին է հասել:

Քիմի տուրը

Vogue-ի “73 հարց” տեսահաղորդման շրջանակներում Քիմը ցուցադրել է իր նորաոճ խոհանոցը:

Աղբյուր՝ people.com