Քեյթ Ափթոնը` 2018-ի ամենասեքսուալ մոդել

Maxim պարբերականը 2000 թ-ից հրապարակում է աշխարհի ամենասեքսուալ մոդելների իր վարկանիշը։ Այս անգամ հիթշքերթը գլխավորում է գեղեցկուհի շիկահեր Քեյթ Ափթոնը։

Թոփ 100-ի մյուս հերոսուհիների աննուները դեռ հայտնի չեն, քանի որ պարբերականը լույս է տեսնելու հունիսի 19-ին: Հիշեցնենք, որ անցյալ տարի լավագույնն էր ճանաչվել Հեյլի Բոլդուինը։

Նկարահանումները տեղի են ունեցել Իսրայելում, Նեգև անապատում, իսկ Քեյթին լուսանկարել էր բազմաթիվ աստղերի հետ համագործակցած հռչակավոր ֆրանսիացի լուսանկարիչ Ժիլ Բենսիմոնը։