Քարդի Բի-ն հարձակվել է Նիկի Մինաժի վրա (վիդեո)

Harper’s Bazaar-ի հերթական ձանձրալի խնջույքն այս անգամ վերածվել է իրական ծեծի։ Հանգիստը խափանողներն են եղել ռեփերներ Քարդի Բի-ն և Նիկի Մինաժը։

Ինչպես տեղեկացնում է TMZ պարբերականը, Քարդին մոտեցել է Նիկիի սեղանին `պարզելու հարաբերությունները. Մինաժը բավականին հաճախ է քննադատում գործընկերոջը՝ առանց տատանվելու իր արտահայտությունների մեջ։ Սակայն հանգիստ խոսակցությունը չի ստացվել։ Թեև անվտանգության աշխատակիցները փորձել են Քարդիին հեռացնել իր գործընկերոջից, նա շարունակել է  վիրավորել աղջկան: Որոշ ժամանակ անց վեճը հասել է գագաթնակետին, երբ Քարդին կոշիկը նետել է Մինաժի վրա։