Քանյե Ուեսթը հիվանդանոց է ընկել

Այսօր Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին նկատել են Սան Ֆեռնանդոյի «Ուեսթ Հիլլս» հիվանդանոց ժամանելիս։ Ըստ «TMZ» կայքի՝ 41-ամյա ռեպերը վարակվել է գրիպի շատ սուր տեսակով։ Սկզբում նրան կինն էր խնամում՝տանը, բայց ինչ-որ պահի նրա վիճակը բարդացել է, և նրան Քիմը տարել է հիվանդանոց։

Հիմա արտիստը նորից տանն է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։