Forbes. Քայլի Ջենները 60 ամենահարուստ կանանց ցուցակում է

Քայլի Ջենները, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է դառնալ հաջողակ գործարար կին: Forbes ամսագիրը հրապարակել է 60 ամենահարուստ կանանց ցուցակը, որտեղ տեղ է գտել նաև երիտասարդ գեղեցկուհին։ Ըստ պարբերականի՝ նա 900 մլն. դոլար գումար է կուտակել՝ զբաղեցրելով ցուցակի 27-րդ հորիզոնականը։ Նշենք, որ Քայլի Ջենների «Kylie Cosmetics» ընկերությունը հիմնադրվել է ընդամենը 2 տարի առաջ և արդեն ցույց է տվել հրաշալի արդյունքներ: