Քայլի Ջեների առաջին օծանելիքը 40 դոլար կարժենա

Ապրիլի 26-ին Քայլի Ջեները և նրա քույրը՝ Քիմ Քարդաշյանը, պատրաստվում էին ներկայացնել Քայլիի առաջին օծանելիքը: Սակայն օծանելիքի շնորհանդեսը հետաձգվել է. Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր էջում հայտնել է, որ օծանելիքի փաթեթավորման հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչի պատճառով էլ որոշում է կայացվել հետաձգել նախատեսված շնորհանդեսը:

Նշենք, որ սա Քայլի Ջեների առաջին օծանելիքն է: Այն, իրականում, երեք օծանելիքներից բաղկացած շարք է, որի սրվակները երեք տարբեր գույների՝ վարդագույն, կարմիր և մարմնագույն շուրթերի տեսք ունեն: Նրանցից յուրաքանչյուրը տարբեր բույր է պարունակում:

Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, օծանելիքը կարժենա 40 դոլար կամ 120 դոլար՝ օծանելիքի շարքն ամբողջությամբ գնելու դեպքում:

Աղբյուր՝ Harper’s Bazaar