Այս կանայք ունեն պատմությունը փոխելու ուժը

Քաղաքականության մեջ առաջատար դիրքերում կանգնած շատ կանայք կոտրում են սահմանված կարծրատիպերը: Չնայած, որ տղամարդիկ գերակշռում են քաղաքականության մեջ, կանանց թիվը շարունակաբար աճում է:

Ըստ «Forbes» ամսագրի ամենամյա ցուցակի` այս կանայք ունեն մեր պատմության ընթացքը փոխելու ուժը:

Անգելա Մերկել

Անգելա Մերկել՝ կին քաղաքական գործիչ

Անգելա Մերկելը 2005 թվականից սկսած` արդեն իր չորրորդ ժամկետն է ծառայում որպես Գերմանիայի կանցլեր: Ստերոտիպերը Մերկելի համար խոչընդոտ չեն հանդիսանում: Նա կարողացել է ոչ միայն ապացուցել, որ կինը կարող է իր դիրքը հաստատել տղամարդկանց տիրույթում, այլ նաև այն, որ չնայած Արևելյան Գերմանիայում ստացած իր դաստիարակությանը` Արևմտյան-Գերմանիայի գերիշխող քաղաքականության մեջ նա մտնելու ոչ մի խնդիր չունի:

Հիլարի Քլինթոն

Հիլարի Քլինթոն՝ կին քաղաքական գործիչ

ԱՄՆ նախկին պետքարտուղար և ներկայիս «Ownward Together» քաղաքական կազմակերպության հիմնադիր` Հիլարի Քլինթոնի ազդեցությունը քաղաքականության վրա դժվար է անտեսել: Չնայած 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում չհաղթելուն, քաղաքական դաշտում նրա ազդեցությունը չի վերանում: Քլինթոնը շարունակում է հավատարիմմնալիր և իրեն ընտրողների տեսակետներին և իր աշխատանքով ապացուցում է դա:

Դիլմա Ռուզեֆ

Դիլմա Ռուզեֆ՝ կին քաղաքական գործիչ

Չնայած իրեն շրջապատող հակասություններին` Դիլմա Ռուզեֆը կարևոր դեր ունի Բրազիլիայի քաղաքական պատմության մեջ: Ռուզեֆն իր դեմ ուղղված մեղադրանքներին պատասխանում է, որ նա հանդես է գալիս ճշմարտության և արդարության համար: Չնայած նրան, որ 8 տարի շարունակ քաղաքական պաշտոնի համար առաջադրվելը արգելվում է, նա չի խուսափում իր պաշտոնական դիրքերից և բողոքարկել է Գերագույն դատարանի որոշումը:

Սոնյա Գանդի

Սոնյա Գանդի

Նա զբաղեցնում էր Հնդկաստանի Ազգային Կոնգրեսի նախագահի պաշտոնը 1998-ից մինչև վերջերս:  Զարմանալի չէ, որ նա այս պաշտոնին ավելի երկար է եղել, քան նախկինում ինչ-որ մեկը, քանի որ նա կարողացավ տարանջատված Հնդկաստանի Ազգային Կոնգրեսը միավորել և դարձնել մեկ:

 

Միշել Օբամա

Միշել Օբամա՝ կին քաղաքական գործիչ

Թեև նա իր ամուսնու շնորհիվ է հայտնի դարձել, սակայն, Բարաք Օբամայի ընտրվելը և հետագայում վերընտրվելը մեծապես հիմնված էր նրա ներդրման վրա: Իր կարիերայի ընթացքում`Միշել Օբաման կարողացավ դառնալ փաստաբան աղքատության, կրթության և կանանց իրավունքների համար: Ամուսնու նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտը այդ ոլորտներում ծավալած իր գործունեության վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ: