Ի՞նչ է տեղի ունենում կրծքի հետ, երբ նիհարում եք

Չնայած պարբերաբար անցկացվող պարապմունքներին և խիստ սննդակարգին՝ շատ կանայք գտնում են, որ իրենց ազդրերն ու հետույքները չեն նիհարում՝ ի տարբերություն կրծքի։

Բացատրությունը  շատ պարզ է. երբ մարմինը կալորիաների պակաս է զգում, սկսում է ճարպային պաշարները համաչափորեն ծախսել:

Քանի որ կուրծքը պարունակում է ոչ միայն գեղձեր, այլև միացնող և ճարպային հյուսվածքներ, այս գործընթացն անդրադառնում է նրա վրա: Հյուսվածքների հարաբերակցությունը որոշվում է գենետիկորեն: Շատ ճարպոտ կանանց մոտ կրծքերն ավելի արագ են նիհարում, քան համեմատաբար ավելի քիչ ճարպ ունեցող կանանց մոտ:

Եթե ցանկանում եք, որ ձեր կրծքերն ունենան գեղեցիկ տեսք, նիհարելու ժամանակ կատարե՛ք մկանների ուժային վարժություններ:

Կրծքի առաձգականությունը պահպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս դանդաղ նիհարել և  առողջ սնվել՝սննդակարգի մեջ ընդգրկելով կանաչի և սպիտակուցներ: