
3 պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ փայլուն մաշկ ունենալ թռիչքից հետո
Գաղտնիք չէ, որ ճանապարհորդություններից մեր մաշկը տուժում է։ Անկախ նրանից՝ թռիչքը երկար է, թե կարճ, մեր մաշկը կարող է խիստ չորանալ՝ օդանավի սրահի ճնշման և օդի վերամշակման հետևանքով։
«Daily Mail» պարբերականը առաջարկում է 3 հեշտ եղանակ մաշկի ջրազրկումը կանխելու և թռիչքից հետո թարմ տեսք ունենալու համար։
1. Մաքրեք դիմահրադարումը
Առաջին հերթին անհրաժեշտ է հեռացնել դիմահարդարումը և մաքրել մաշկը։ Նվազագույն դիմահարդարումը կամ ընդհանրապես չդիմահարդարվելը կօգնի խուսափել ծակոտիների խցանումից։
2. Շիճուկ օգտագործեք
Հաջորդ քայլը շիճուկ կիրառելն է: Սա կօգնի, որ ակտիվ բաղադրիչները ներթափանցեն մաշկ և ապահովեն խոնավությունը թռիչքի ժամանակ:
Օգտագործեք հակաօքսիդիչ հակաբորբոքային շիճուկ նախքան ձեր խոնավացնող հեղուկը կիրառելը՝ շրջակա միջավայրի վնասներից պաշտպանվելու համար։
Փնտրեք վիտամին B3 և վիտամին C պարունակող շիճուկներ։
3. Խոնավացրեք մաշկը մի քանի ժամը մեկ
Թռիչքի ընթացքում պարբերաբար օգտագործեք խոնավացնող նյութ, երբ զգում եք, որ Ձեր մաշկը չորանում է: Սա վերաբերում է դեմքին և ձեռքերին: Սակայն խուսափեք հաճախակի դեմքին դիպչելուց՝ մանրէներից զերծ մնալու համար։