«Փամփուշտ» շրթներկերը վերադառնում են

Հուսանք, որ դեռևս չեք հոգնել փայլերից, քանի որ 2018-ը կանխատեսվում է լինել փայլերի տարի: Դիմահարդարման հիմքում ընկած են լինելու ոսկեգույն հայլայթերները, փայլուն գլոսներն ու սև խիտ սուրմաները: Այս մասին գրում է «Harper’s Bazaar» պարբերականը:

Պարբերականը ներկայացրել է 2018-ի դիմահարդարման նորագույն 2 թրենդեր:

Սևի հարձակում

«Սևի հարձակում» դիմահարդարում

Սև սուրման շրջադարձային է 2018 թվականի համար: Այս մասին վկայում են Մարկ Ջեյքոբսի և մի քանի այլ հեղինակավոր դիզայներների շոուները:  Սուրման պետք է բավականին հաստ քսել աչքի վերին և ստորին հատվածներին, գծերը միացնելով ստանալ անկյուն, կամ ստեղծել ինչ-որ գրաֆիկական ձև: Պարզապես բարակ գծով ընգծված աչքն այս տարի թրենդային չի համարվի:

«Փամփուշտ» շրթներկը վերադառնում է

շրթներկ

Հեղուկ շրթներկի այսպես կոչված տարիներ տևած «իշխանությունից» հետո, ետ է վերադառնում «փամփուշտ» շրթներկը: Այժմ  Քայլի Ջեների նոր՝ «Kylie Cosmetics» հավաքածուի փամփուշտ շրթներկերը, որոնք աչքի են ընկնում քսուքավորված և խոնավեցնող բանաձևով, վարկյանապես վաճառվում են խանութներում:

Հիշեցնենք, որ 2016-ին Քայլին առաջին անգամ ցուցադրեց իր իսկ արտադրության հեղուկ շրթներկն ու շուրթերն ընդգծող մատիտը, որի լայնածավալ վաճառքից անմիջապես հետո, սկսեց զբաղվել կոսմետիկայի արտադրությամբ: