Ցավոտ դերեր, որոնք մեկընդմիշտ փոխել են դերասանների կյանքը

Քչերին է հայտնի, որ բազմաթիվ դերասաններ լրջորեն տուժել են նկարահանման հրապարակում: Ընդ որում, վնասվածքները ոչ միշտ են սահմանափակվում միայն ֆիզիկական վնասներով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆիլմեր, որոնց նկարահանման ընթացքում դերասանները ֆիզիկական կամ հոգեբանական իրական վնասներ են կրել:

Ջորջ Քլունի-Սիրիանա (George Clooney – Syriana)

Պարզվում է՝ Ջորջ Քլունին մահացու վնասվածք է ստացել Սիրիանա ֆիլմի նկարահանման ժամանակ՝ կոտրելով մեջքը: Դերասանն անգամ կարծել է, որ այլևս երբեք չի կարողանալու քայլել: Մտերիմների հավաստմամբ՝ Քլունին անգամ ինքնասպանության մասին մտքեր է ունեցել:

Ջանեթ Լի – Փսիխո (Janet Leigh – Psycho)

Լեգենդար ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի Փսիխո ֆիլմում Մերիոն Քրեյնի դերակատար Ջանեթ Լին պետք է դանակահարվեր Նորման Բեյթսի կողմից ցնցուղ ընդունելու ժամանակ: Նկարահանումներից հետո դերասանուհին երկար ժամանակ չի կարողացել տանը ցնցուղ ընդունել:

Վալ Քիլմար – Դռները (Val Kilmer – The Doors)

Վալ Քիլմարը ֆիլմի նկարահանումների ժամանակ այնքան վարպետորեն է նմանակել Ջիմ Մորիսոնին, որ նկարահանումներից ամիսներ անց էլ շարունակել է շարժվել և խոսել նրա նման: Ավելի ուշ դերասանը ստիպված է եղել ինտենսիվ թերապիայի կուրս անցնել իրականություն վերադառնալու համար:

Այլա Ֆիշեր – Հիմա դու տեսնում ես ինձ (Isla Fisher – Now You See Me)

Ֆիլմի տեսարաններից մեկում դերասանուհի Այլա Ֆիշերը գրեթե խեղդվել է ջրում: Նկարահանող անձնակազմը կարծել է, թե դերասանուհին պարզապես շատ լավ է խաղում, և միայն րոպեներ անց է պարզ դարձել, որ դերասանուհին իսկապես խեղդվում է:

Աղբյուր՝ cheatsheet.com